News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ»-ի քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանը, ինչպես հայտնի է, դիմել էր ԱԺ ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցություններին, որոնք տեղամասերում ունեն հանձնաժողովի լիցենզավորված անդամներ, որպեսզի ընտրական հանձնաժողովում «այո»-ի հետ միասին անդամներ նշանակելու հնարավորություն ունենան։

«Ոչ»-ի ճակատն այս թափուր տեղերը սեփական ուժերով լրացնելու հնարավորություն չունի։ ԼՀԿ-ն չէր մերժել, մեկնաբանությամբ, որ ընտրությունների արդար ընթացքը վերահսկելու համար իրենք անդամներ կտան, իսկ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում դիմել էր Մելիքյանը, մեզ հետ զրույցում ասաց․ «Այո, պարոն Մելիքյանը դիմել է ինձ, եւ մեր դիրքորոշումը հստակ է, եւ պետք է վերահաստատեմ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական դիրքորոշումը։ Այն է՝ այս գործընթացին մենք չենք մասնակցելու։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է»։ Նկատեցինք՝ «ի դեպ, Արման Եղոյանը երեկ ԲՀԿ-ին գովում էր դրա համար»։ Նաիրա Զոհրաբյանը որեւէ մեկնաբանություն չունի, ընդամենն ասում է․ «Ես չեմ կարող մարդկանց էմոցիաները եւ գնահատականներն ինչ-որ սրբագրումների ենթարկել։ Մենք չենք վերլուծում՝ իրենց գնահատականն է, իրենց իրավունքն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ