News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկու տարի առաջ ինձ հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն պետական ծառայողի վերաբերյալ տվյալների մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքի գործով տուժածի կարգավիճակում: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա` պետք է պարզել, թե ինչպես կարող է իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունը հայտնվել մամուլում: «Որեւէ մեկից արտահոսքը, լինի դա պաշտոնատար անձ, կամ որեւէ մեկը, նա պետք է պատժվի: Խոսքը ոչ թե այն մասին է, որ Պապիկյանի մասին գաղտնի տեղեկություններ են հրապարակվել, այլ, ընդհանուր առմամբ, երևույթի մասին է, որը սերտորեն կապված է անվտանգության խնդրի հետ», - ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել մամուլում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տեղեկությունների արտահոսքի փաստով: Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր համախոհի կողմից բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով դատվածության փաստը թաքցնելու վերաբերյալ հրապարակումների մասին է: Ավելին՝ Պապիկյանը, փորձելով արդարանալ, խոստովանել է, որ զինծառայություն է անցել ոչ թե Հայաստանի Զինված ուժերում, ինչպես նշված է նրա կենսագրականում, այլ Ռուսաստանի, եւ միջադեպը պատճառաբանել է իր ազգային արժանապատվության ոտնահարմամբ: Մի շարք իրավապաշտպաններ եւ փաստաբաններ հիշեցրել են, որ Սուրեն Պապիկյանի կենսագրությունը իր պետական կարգավիճակի լույսի ներքո չի կարող պարունակել հրապարակման ոչ ենթակա փաստեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ