News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերից հանրապետության բոլոր մարզերում նախաձեռնել է տեղեկատվական արշավ, որի նպատակն է համայնքապետերին եւ ֆերմերներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին:

Այցերի շրջանակում փետրվարի 25-ին գյուղոլորտի պատասխանատուները եղել են Գեղարքունիքի մարզում, որտեղ հանդիպում է կազմակերպվել համայնքապետերի եւ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ:  

Նախարարությունից միջոցառմանը մասնակցել են Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը եւ նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը:

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ որպես գյուղատնտեսական մարզ Գեղարքունիքում մեծ կարեւորություն է տրվում այս ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին եւ հույս է հայտնել, որ ներկայացվող ծրագրերը կնպաստեն մարզում գյուղատնտեսության հետագա զարգացմանը:

Այնուհետեւ Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, առանձին անդրադարձ կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր եւ միջին ջերմատնային տնտեությունների ներդրման ծրագրերին:

Իր ելույթում Իռա Փանոսյանը տեղեկացրել է նաեւ գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ եւ հավելել, որ Գեղարքունիքի մարզի ֆերմերներին 2020 թվականի փետրվարի 5-ից հասանելի է դեղձի, խնձորի, աշնանացան գարու/ցորենի եւ գարնանացան գարու/ցորենի ապահովագրությունը: Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ապահովագրության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններում:

«Բոլոր 12 օժանդակության ծրագրերն էլ ուղղված են գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության բարձրացմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծված, որպեսզի ֆերմերները զբաղվեն գյուղատնտեսական գործունեությամբ», - ամփոփելով իր խոսքը` նշել է Իռա Փանոսյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մարզերում ֆերմերների հետ հանդիպումների ընթացքում ներկայացված առաջարկներն ու խնդիրները կվերլուծվեն եւ հաշվի կառնվեն նոր ծրագրերի մշակման ընթացքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ