News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը, որը բանտային պատիժ է կրում, պետության գործող ղեկավար Շաքվաթ Միրզիեեւին իր ազատության դիմաց կես միլիարդ դոլարից ավելի գումար է առաջարկել: Գուլնարա Քարիմովան պատրաստ է միջոցներն ուղարկել պետության օգտին: Նրա բաց նամակը հրապարակվել է դստեր՝ Իմանի Instagram-ում, փոխանցում է Lenta-ն: 

Քարիմովան գրում է, որ բանտարկության տարիներին ժամանակ է ունեցել «շատ բանի  մասին մտածելու ու գիտակցելու»: Նրա գործը վարվել է կոպիտ խախտումներով, բայց բողոքներին ստացել է շաբլոն ձեւական պատասխաններ: Քարիմովայի 1,2 մլրդ դոլար արժողության գույքն առգրավվել է, բայց չի հաշվարկվել նյութական վնասի մարում: Ընտանիքը չի կարողանում ստանալ «ցանկացած մարդու համար թանկ ընտանեկան նվիրական մասունքները»:

«Քարիմովան ընտանիքի եւ առողջության պահպանման համար» պատրաստ է հրաժարվել իր ընտանիքի մոտ մնացած գումարի հանդեպ հավակնություններից, որը սառեցված է Շվեյցարիայի բանկում եւ պետության օգտին փոխանցել 686 մլն դոլար՝ գործը փակելու պարզեցված ընթացակարգ ընդունելու դեպքում: Նա պնդում է, որ ծանր վիրահատությունների սուր կարիք ունի եւ պետք է վաղուց ազատության մեջ լիներ, քանի որ պատժաժամկետը բազմիցս վերահաշվարկվել է:

Քարիմովան որոշել է Միրզիեեւին դիմել հրապարակավ, քանի որ համոզված է, որ իր պաշտոնական նամակները նրան չեն հասել: Նա հույս ունի, որ իր նամակին կվերաբերվի որպես «կարեկցող եւ վեհանձն մարդ», այդ թվում՝ ի հիշատակ Իսլամ Քարիմովի, որին անվանել է իր ուսուցիչ:

Քարիմովան 2015 թվականին դատապարտվել էր շորթման եւ հարկերից խուսափելու համար: 2019 թվականի օգոստոսին նրա դեմ գործ էր հարուցվել պետական միջոցների հափշտակման եւ երկրի շահերին հակառակ գործարքների վերաբերյալ, հիշեցնում է «Sputnik Ուզբեկիստանը»:

Իսլամ Քարիմովը եղել է անկախ Ուզբեկստանի առաջին նախագահը: Նա երկիրը կառավարել է մինչեւ 2016 թվականին իր մահը: Նոր նախագահ Միրզիեեւն ավելի վաղ իր նախորդի կառավարումն անվանել էր վախի տարիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով 8 քրվարույթ է եղել. 3-ը վերաբերել է աշխատանքային,  5-ը՝ սեռական շահագործմանը
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները...
Սյունիքում ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է
Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ գերի է ընկել...
Խուլիգանություն Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում. հայհոյել է ու փորձել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը
Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական...
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի...
Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը...
Վլ.Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության...
Ամենաշատ