News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իշխանությունների ներկայացուցիչների կողմից որոշ լրատվամիջոցներին հարցազրույցներ տալուց հրաժարվելը կարող է կապված լինել լրագրողների մանիպուլյատիվ հարցերի հետ: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Նա հավաստիացրեց, որ անձամբ երբեք որեւէ լրատվամիջոցի չի մերժել քաղաքական նկատառումներով: «Այս կամ այն ԶԼՄ-ներին հարցազրույց չտալու քաղաքական որոշում չկա, սակայն իրենք` ԶԼՄ-ները, խոսքի ազատությունն իրացնելիս պետք է հաշվի առնեն այն փաստը, որ խոսնակն իրավունք ունի չպատասխանել հարցերին: Եթե ես երբեւէ հրաժարվեմ հարցազրույցից, օրինակ` «5-րդ հեռուստաալիքին», ես անպայման կբացատրեմ, թե ինչով է որոշումը պայմանավորված` քաղաքական նկատառումներով, թե` այլ», - նշեց Պապիկյանը:

Նախարարը հավելեց, որ պատրաստ է ընդունել «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչների հետ հեռուստաբանավեճերին մասնակցելու հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ