News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Դեպի ավելի ընդգրկուն, ներկայացուցչական ու արագ արձագանքող Խորհուրդ» բարձր մակարդակի հարակից միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի, Ավստրալիայի, Մալդիվների, Նիդերլանդների և Շվեյցարիայի ներկայացուցչությունների կողմից: Քննարկման բանախոսներն էին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մալդիվների ԱԳ նախարար Աբդուլլա Շահիդը, Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլեիգուր Թոր Թորդարսոնը, Սեյշելների ԱԳ նախարար Բարի Ֆորը, Սուդանի ԱԳ նախարար Օմեր Իսմայիլը, Համամարդկային իրավունքների խմբի գործադիր տնօրեն Մարկ Լիմոնը:

Իր խոսքում նախարար Մնացականյանն, անդրադառնալով ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի իր փորձառությանը, մասնավորապես նշեց. «Նախքան իմ քաղաքական գործունեությունը ես երկար տարիներ զբաղվել եմ դիվանագիտությամբ՝ մարդու իրավունքների հարցերով՝ տարածաշրջանային, եվրոպական ու ՄԱԿ մակարդակներում։ Հայաստանը 2002թ-ից անդամակցել է Մարդու իրավունքների հանձնաժողովին ընդհուպ մինչ դրա ավարտը՝ 2007թ․-ը։ Ես անձամբ ջերմ հիշողություններ ունեմ կապված Հանձնաժողովն ավելի բարձր մակարդակի մարմնով՝ Խորհրդով փոխարինելու գործընթացի հետ։ Մարդու իրավունքներն այլ հարթությունում են, մարդու իրավունքների արժևորման հարցից մենք չենք կարող խուսափել»։

Նախարարը նշեց, որ Մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը նպատակ ուներ ապաքաղաքականացնելու խնդիրը, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերը տեղափոխելու ՄԱԿ-ի ավելի բարձր ամբիոն։

Որպես մարդու իրավունքներում հերթական ձեռքբերում՝ Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը: «Մենք հասկանում ենք, որ գոյություն ունեն միմյանցից անջատ մարդու իրավունքներ ու մարդու իրավունքների քաղաքականություն, ու այդ երկուսի հասցեագրումը մշտական մարտահրավեր է։ Ելնելով մեր փորձառությունից՝ ասեմ, որ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը կարևոր աշխատանք է ազգային մակարդակում։ Դիտարկման գործընթացն ունի նաև քաղաքական նշանակություն։ Միջազգային հանրության համար սրանում է կայանում երկընտրանքը՝ ինչպիսի մոտեցում դրսևորել մարդու իրավունքների քաղաքականության հանդեպ, որպեսզի դա տեղի չունենա մարդու իրավունքների բուն խնդիրների հաշվին»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ