News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների դրական զարգացումը հաստատվում է երկկողմ ձեւաչափով տրամադրվող օգնության ծավալի ավելացումով: Այս մասին փետրվարի 26- Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ 2019 թվականին գործողությունների ծրագրով նախատեսված օգնության ծավալը նախորդ տարիների համեմատ ավելացել է եւ կազմել է 65 միլիոն եվրո:

Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս տարի աջակցության ծավալը կավելանա: «2020 թվականի համար աջակցության ոլորտներն արդեն նախատեսվել եւ հստակեցվել են: Հուսով եմ, որ աջակցության ծավալն ավելին կլինի, քան 2019-ին էր»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2020 թվականի ծրագրի շրջանակներում աջակցություն է նախատեսված արդարադատության ոլորտի եւ ոստիկանության ռազմավարական բարեփոխումների համար, որոնք ներառված են առաջնահերթությունների ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ