News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ցավոք, այս պահին Արարատի մարզում մենք գեթ մեկ հյուրանոցային համալիր չունենք, որ ես կարողանամ նշել, եւ սովորաբար, զբոսաշրջիկները մեր մարզում չեն գիշերում: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ներկայացնելով 2019-ին կատարված աշխատանքն ու հետագա ծրագրերը:

«Քանի որ մենք Երեւանին շատ մոտ ենք գտնվում, նրանք հանգրվանում են Երեւանի հյուրանոցներում եւ կարելի է ասել, մեր մարզով տրանզիտ անցնում են: Կանառ են կատարում միայն Խոր Վիրապում, հետո նաեւ Նորավանքում:

Բայց մեր մարզում կա Դվինի հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը, Խոր Վիրապը, Սուրբ Կարապետը, Կոռիշխանի բերդը եւ այլն»,-ասաց մարզպետը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին մտածում են Ծիրանի փառատոն կազմակերպել մեծ շուքով. «Ինչպես գիտեք ամենաշուտը մեզ մոտ է ծիրանը հասունանում: Նաեւ աշնանը նախատեսում ենք բերքի տոնը նշել մեծ շուքով»:

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ սպանդանոցների խնդրին՝ նշելով. «Արարատի մարզում կան սպանդանոցների բիզնեսում ռեալ ներդրումներ կատարողներ: Մենք նրանց հետ քարտեզագրել ենք, թե որտեղ է ավելի ճիշտ կառուցել սպանդանոցները, որ հավասարաչափհեռավորության վրա գտնվեն իրարից եւ հասանելի լինեն: Կլինեն նաեւ շարժական սպանդանոցներ: 17 տեղ ենք նշել մեր քարտեզի վրա եւ առաջարկել ենք այդ քարտեզը ներդրողներին: Մինչեւ հուլիսի 1-ը այդ խնդիրը պետք է լուծված լինի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ