News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավին կմիանա մարտի 10-11-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը, ինչպես գործադիր իշխանության ներկայացուցիչները, քարոզարշավի ժամանակ արձակուրդ կվերցնեն:

«Քարոզարշավի ակտիվ փուլը կսկսվի մարտի 2-ից մինչեւ ապրիլի 3-ը: Ծրագրվում է այցելել երկրի բոլոր 10 մարզերի քաղաքներ եւ բնակավայրեր: Միջոցառումները կսկսվեն Սյունիքի մարզից եւ կավարտվեն Երեւանում: Մայրաքաղաքում, հնարավոր է, որ մեծ հանրահավաք կազմակերպվի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել»,- նշեց նա:

Նախարարը պարզաբանեց, որ «Այո»-ի շտաբն ունի 10 միկրոավտոբուսներ քարոզարշավի լոգոներով, ինչպես նաեւ ավտոմեքենաներ, որոնք օգտագործվել են 2018 թվականին քարոզարշավի ժամանակ:

Նրա խոսքով՝ քաղաքական գորընթացները, կայանալիք հանրաքվեն որեւէ կերպ կապված չեն որեւէ մեկի քաղաքական կարիերան առաջ տանելու հետ:  

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված է Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հարցով հանրաքվե: Իշխանությունները առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, այդ թվում՝ ՍԴ նախագահի՝ նրանց անվանելով նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ: Փաստացի բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող «Իմ քայլը» դաշինքի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի, հրաժարվել են մասնակցել այս գործընթացին՝ այն, մեղմ ասած, անվանելով իրավաբանորեն խոցելի: Պատասխանը հաստատական կլինի ոչ միայն այն դեպքում, եթե «ԱՅՈ» ասի քվեարկողների կեսից ավելին, այլ նաեւ ընտրացուցակների կազմի քառորդ մասից ոչ պակասը, այսինքն՝ մոտ 650 հազար մարդ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ