News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մի շարք կոռուպցիոն գործերով առանցքային վկաներ նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ լքել են հանրապետության տարածքը, ինչի հետեւանքով այդ գործերով քննությունը մտել է փակուղի կամ նման սպառնալիքի առջեւ է կանգնած: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով եւ այլ հանձնարարություններով:

Բայց հարցս հետեւյալն է. արդյոք կարող ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք եւ լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից շարունակած օպերատիվ հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ»,-ասաց Փաշինյանը:

«Եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք այն արդյունքները, որ վերջին 1,5 տարում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ հատկապես պետռությունից գողացված միջոցների վերադարձի եւ պատճառված վնասների վերականգնման առումով:

Այո, զուտ տոկոսային առումով մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ ու ձեռքբերումներ, բայց աննախադեպ նշանակում է մինչեւ այժմ ոչ մի անգամ տեղի չունեցած: Այստեղ պետք չի սեթեւեթել եւ պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք կոռուպցիայի դեմ իրական պատճառ չի տարվել: Հետեւաբար համեմատությունը ոչնչի հետ չի կարող շահեկան եւ օբյեկտիվ համեմատություն համարվել: ՀՀ-ն բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ եւ ես որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաեւ այդ միլիարդները հետ բերելու խոստումների համար: Ուրեմն իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները քննչական եւ օպերատիվ հետախուզական ողջ ներուժի ներգրավմամբ իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ