News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Օրենսդրական նախաձեռնության տեսքով ներկայացրած մեր առաջարկը այն նույն տրամաբանության շրջանակում է, որով Ազգային ժողովն արդեն օրինագիծ է ընդունել ընդերքն օգտագործող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու մասին: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ շեշտը դրվում է հանրային ռեսուրսների թափանցիկության եւ հաշվետվողականության վրա: Այսպես, առաջարկվող օրինագծի ընդունման դեպքում,  էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում բաժնետոմսերի 10 տոկոսից ավելին ունեցող անձանց մասին տեղեկությունները թափանցիկ կդառնան, քաղվածք կստեղծվի, որը տեղեկություններ կպարունակի իրական տերերի մասին:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր հերթին  նշեց, որ գերատեսչությունը բովադակային առումով հանդես է գալիս նախաձեռնության օգտին, սակայն դիրքորոշում հայտնեց, որ այս փուլում օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով արդարադատության նախարարության գործընկերների կարծիքը: «Մենք քննարկում ենք անցկացրել: Բովանդակային առումով ոչ մի դիտողություն չունենք: Մենք միայն տեխնիկական բնույթի դիտողություններ ունեինք, որոնք հետագայում ամբողջությամբ հաշվի են առնվել եւ ընդունվել»,- ասաց Վարդանյանը:

Նշենք, որ խոհրդարանական հանձնաժողովը ներկայացված օրինագծին դրական եզրակացություն տվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն անցավ 498 դրամի սահմանագիծը. Եվրոն թանկացել է շուրջ 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Մի կերպ յոլա ենք գնում». Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կինը լաց եղավ
Ես շատ ուրախ են այս հեղաշրջման համար, ատամներով ձեզ պահում եմ...
Պետական աջակցություն 3 մոդելի «խելացի» անասնաշենք կառուցելու համար. ներկայացնում է էկոնոմիկայի նախարարությունը
Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով...
Հրաչ Բերբերյանը մտադիր է դատի տալ պատգամավորին` «գյուղացիների դեմ» ընդունված օրենքի համար
Բերբերյանը հրաժարվել է նշել պատգամավորի անունը` հավելելով միայն, որ վերջինս «կողոպուտով էր զբաղվում» դեռ Տիգրան Սարգսյանի օրոք...
Մենք հիմա որոշել ենք տնտեսությա՞նը օգնել, թե՞ բանկերին. գոնե մտածե՞լ ենք՝ ուր է սա տանելու. Կարեն Ադոնց
Ժողովուրդ ջան՝ մի խաղացեք տնտեսության հետ, մենք շատ ծանր ու անկանխատեսելի իրավիճակում ենք հայտնվելու...
«Հայաստանի Հանրապետություն»․ «Մենք տնտեսական աճ կարող ենք գրանցել»
Կարծում եմ, որ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում կարող ենք կանխատեսել, բայց ոչ անկում...
Ամենաշատ