News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

«Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,-հավելել է նա:

Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հեղինակավոր արվեստագետ ընկերներ սիրելի, տեղին քննադատությունը և դրա հիմք հանդիսացող ինֆորմացիան տեղ է հասել, շնորհակալ ենք: Այնուամենայնիվ խնդրում ենք օգնել գտնել բնօրինակի հեղինակին:

Հ.Գ. Խնդրում եմ թեմայի վերաբերյալ հարցեր այս պահին չտալ, քանի որ կդժվարանամ պատասխանել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողը, որը ըստ նախատեսվածի պետք է ստանա 3 մլն դրամ:

«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում:

Սակայն, պարզվում է, որ Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, նոր չէ, այն 1991 թվականի Անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ