News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամեն տարի փետրվարի 27-ին աշխարհում նշվում է Բեւեռային արջի միջազգային օրը (International Polar Bear Day) կամ Սպիտակ արջի օրը, հայտնում է Calend-ը։

Օրվա անցկացման հիմնական նպատակը բեւեռային արջի մասին տեղեկատվության տարածումն ու հանրության ուշադրությունը ցամաքային ամենամեծ գիշատչի պահպանման անհրաժեշտության վրա գրավելն է։ Ավանդաբար այդ օրվա կապակցությամբ բնության պաշտպանության եւ էկոլոգիական կազմակերպությունները պատրաստում են տարբեր հանրային ակցիաներ եւ ճանաչողական միջոցառումներ։

Ինչպես նաեւ խոսվում է բեւեռային սառույցների հալվելու խնդրի՝ բեւեռային արջերի անհետացման սպառնալիքի լուծման անհրաժեշտության մասին։ Սպիտակ արջերի կյանքին սպառնացող եւս մեկ պատճառ է նավթահանքերի շահագործումը, որի հետեւանքով աղտոտվում է շրջակա միջավայրը։

Վերջին տարիներին ստացված տվյալները վկայում են այն մասին, որ բեւեռային արջը (Ursus maritimus) էվոլյուցիայի ճանապարհին է հայտնվել մոտ հինգ միլիոն տարի առաջ։ Նրա նախնին գորշ արջն է։ Սակայն իր գորշ ազգակցի համեմատ՝ բեւեռային արջը հոյակապ հարմարվել է ծովային սառույցների մեջ ծայրահեղ Հյուսիսի կյանքին։

Գիտնականների գնահատականներով՝ աշխարհում հաշվվում է մոտ 20-25 հազար սպիտակ արջ (2014թ․ տվյալներով)։ Առաջատար համաշխարհային մասնագետները, որոնք ուսումնասիրում են բեւեռային արջերին, տվյալներ են հրապարակել այն մասին, որ բեւեռային արջերի 19 սուբպոպուլյացիաներից ութը փոքրացել են, երեքը մնում են կայուն, իսկ մեկը մեծացել է։ Մնացած յոթի մասին տվյալներ հավաքել չի հաջողվել։

Արկտիկայում սառույցների հալվելը, որը տեղի է ունենում գլոբալ տաքացման հետեւանքով, մինչեւ 2050թ․ կարող է հանգեցնել սպիտակ արջերի 2/3-ի ոչնչացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ