News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, դատարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման գործընթացում նման խնդիրներ են առաջացել, Սերգո Կարապետյանն ասաց. «Դե, առաջացել են էլի, տեսնում եք՝ առաջացել են»:

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էր միայն նախկին գյուղնախարար, գործով ամբաստանյալ Սերգո Կարապետյանը։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները երեկ՝ փետրվարի 25-ին, բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։ Միջնորդությանը միացան նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկի օրը երրորդ նախագահը բարձրախոսով շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին դատարանի բակում հավաքվելու համար։

Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ Արցախի հարցի վերաբերյալ եւ շեշտել, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, եւ, որ մեղադրանքի հիմքում ընկած է քաղաքական հետապնդումը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Այնուամենայնիվ, մեղադրող դատախազը առարկել էր պաշտպանի այն հայտարարությանը, թե մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է։

Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել էր հայտարարություն, ըստ որի,  գործն ուղղորդված է եւ պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։

Հայտարարությունում նաեւ ասվում էր, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-ին կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով․ ամփոփում
իսկ 2018-19թթ. հայտնաբերված՝ պատճառված վնասը 5 անգամ գերազանցում է նախորդ 9 տարիների հանրագումարային արդյունքը...
Լեւոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է. Sputnik Արմենիա
Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ…
12 մահ, 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք…
Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ
Գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ…
Սպանության փորձ՝ Վանաձորում. Կրակել է 2 հոգու ուղղությամբ ու փոխել. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ…
Ինչի՞ց է թունավորվել երեխան. «Երեւան Սիթիից» գնված մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն…
Ամենաշատ