News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածը: Այս մասին «Խոջալու 28» քննարկումների ժամանակ ասաց լրագրող, Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձագետ Մարինա Գրիգորյան:

Նա հիշեցրեց ՄԻԵԴ-ի` ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի գործով որոշման գոյության մասին, ով այցելել էր Ղարաբաղ եւ հոդված էր գրել տեսածի վերաբերյալ: Մասնավորապես, լրագրողը նշել էր, որ հայկական կողմը մարդասիրական միջանցք է ապահովել Խոջալուի բնակիչների համար: «Նրան ձերբակալել են, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ իրադարձությունները չեն հետաքննվել եւ կա որոշակի անորոշություն: ՄԻԵԴ-ը փաստացի ասում է, որ առնվազն ապացուցված չէ եւ ամեն ինչ միանշանակ չէ եւ որ չի կարելի մեղքը հայկական կողմի վրա դնել»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

Փորձագետը շեշտեց, որ Խոջալուի օպերացիայի պատճառների մասին քիչ է խոսվում: «Սարսափելի, աղետալի իրավիճակ էր, որում հայտնվել էր Ստեփանակերտը: Շրջափակման մեջ: Հնարավոր չէր սնունդ, վառելիք, անգամ ջուր եւ դեղեր հասցնել: Եվ միեւնույն ժամանակ կրակոցներ, օրվա ընթացքում մի քանի անգամ: Իրավիճակը աղետալի էր քաղաքում գտնվող 30 հազար փախստականի եւ 50 հազար բնակչության համար: Արցախի մայրաքաղաքին ֆիզիկական ոչնչացում էր սպառնում: Դա կանխելու համար իրականացվեց Խոջալուի գրավման օպերացիան, քանի որ այնտեղ էր գտնվում Ղարաբաղի միակ օդանավակայանը: Այս օպերացիան գոյատեւման միջոց էր: Հայկական կողմը թույլ չտվեց Ստեփանակերտի ֆիզիկական ոչնչացումը»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

Լրագրողը, մեկնաբանելով «Նեզավիսիմայա գազետա»-յում արված հրապարակումը, լրագրողն այն ծիծաղելի եւ անհեթեթ անվանեց: «Հրապարակումը լի է անհեթեթություններով, անհամապատասխանություններով, աբսուրդային փաստարկներով ու ենթադրություններով»,- ասաց Գրիգորյանը:

Նա նաեւ հայտնեց, որ «Սովորական ցեղասպանություն» ծրագրի շրջանակներում ավելի քան 10 վավերագրական ֆիլմ է նկարահանվել, այդ թվում` երկու ֆիլմ Սումգայիթի դեպքերի մասին: «Բայց հարցը ոչ միայն հավաքագրման եւ ստեղծման մեջ է, այլեւ` փաստերի տարածման: Այ սա արդեն խնդիր է: Օրինակ, ՀՀ առաջին նախագահի օրոք դիվանագետներին եւ լրագրողներին ընդհանրապես կարգադրվել էր լռել»,- նշեց Մարինա Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ԼՂ խնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսանկյունից...
Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում
Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ ․․․
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին
Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում զարգացումների ․․․
Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀԿ-ի մոտեցումները Արցախի հարցում
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը...
Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը, վտանգված է Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ անկախությունը. Արամ Ա
Ներկայ հանգրուանին, երբ Հայաստան տկար կացութեան մէջ կը գտնուի, զգոյշ պէտք է ըլլայ ստորագրելու այսպէս կոչուած խաղաղութեան որեւէ համաձայնագիր…
Մենք Արցախի հետ ենք, պատրաստ ենք այլ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն Խաղաղության. Վարդանյան
Մենք կարեւորում ենք «Ավրորա» մարդասիրական շարժումը, որը միաժամանակ պահպանում է իր հայկական արմատները…
Ամենաշատ