News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը շարունակում է պնդել, որ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել, եւ, որ իրենք դա դատաքննությանը փուլ առ փուլ դա ցույց կտան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ»,- ասաց պաշտպան Մակինյանը։

Դատախազի այն առարկությանը, թե մեղադրանքի հիմքում միայն մեկ անձի ցուցմունք չէ, Մակինյանը ասաց. «Դատախազն իրավունք ունի այդպիսի դիրքորոշում ներկայացնելու, քանի որ գործով մեղադրողն է։ Ես չեմ տա անուններ, ես ասել եմ՝ գործում չկան ապացույցներ։ Գործում կան շատ լուրջ խնդիրներ, որը, մասնավորապես, վերաբերում է այդ կազմակերպության գործունեությանը»։

Մակինյանը պատմեց, որ հարցում է ուղարկել ՀՀ վիճակագրության ծառայություն. «Հարցրել եմ՝ կարո՞ղ եք ասել, 2013 թվականին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը մեծածախ եւ մանրածախ, մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել 465-467 դրամ՝ ըստ եռամսյակների: Մեծածախը այս դեպքում ավելի բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում եւ ստանում բենզալցակայանից, այլ անձին տանում ու հասցնում են իր տուն։ Այսինքն՝ դրանից գինն ավելի է բարձրանում։ Երբ մենք ասում ենք՝ պետք են մասնագիտական հաշվարկներ, ես դրա մասին էի ասում։ 2013 թվականին դիզելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան՝ 457 մանրածախ է։ Առաջարկվել է մի գին, որը չէր կարող իրագործվել, իրատեսական գին չի առաջարկվել։ Եթե մի կազմակերպություն էլ առաջարկեր 300 դրամով, ուրեմն պիտի էսօրվա մեղադրանքը լիներ, որ առաջարկվել է 300 դրամով, տրվել է 350 դրամի՞։ Ուզում եմ ասել, որ «Մաքսհուր»-ի կողմից առաջարկվել է մի գին, որը չէր կարող իրականացվել, մատակարարվել, իրատեսական գին չի առաջարկվել։ Կառավարությունը որոշել է, որ սուբսիդավորելու է գարնանացանի աշխատանքները, եթե այդ ծրագիրը չի իրականացվում, չի հասնում տեղ, այդ ժամանակ կարելի էր հարուցել քրեական գործեր ու պարզել, թե ինչու այդ ծրագիրը չիրականացվեց»։

Լրագրողի այն դիտարկմանը, եթե ավելի էժան գնով պետությունը փորձեր վառելիքը գնել, հնարավոր է ձախողեր այդ ծրագիրը, Մակինյանը շեշտեց, որ չէր ձախողի, այլ կտապալեր. «Որովհետեւ դա իրատեսական չէ: Այստեղ անհրաժեշտ է քրգործով տնտեսական հաշվարկներ կատարել»։

Ամրամ Մակինյանը հայտնեց, որ ՀՀ վիճակագրության ծառայության պատասխանը փոխանցել է գործը հսկող քննիչին, որպեսզի հարցման պատասխանը ճանաչվի որպես ապացույց եւ կցվի քրեական գործին, սակայն քննիչը մերժել է. «Իր կարծիքով՝ էական նշանակություն չունի»։

Անդրադառնալով դատարանում Սերժ Սարգսյանի՝ ոտքի չկանգնելուն, պաշտպանն ասաց, որ տեխնիկական խնդիրների պատճառով է այդպես եղել. «Երբ ես խոսում էի, իմ ձայնը չէր լսվում, ինձ խնդրեցին նստել եւ նստած խոսել»։

Նշենք, որ քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։

Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էր միայն նախկին գյուղնախարար, գործով ամբաստանյալ Սերգո Կարապետյանը։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները երեկ՝ փետրվարի 25-ին, բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։ Միջնորդությանը միացան նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-ին կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով․ ամփոփում
իսկ 2018-19թթ. հայտնաբերված՝ պատճառված վնասը 5 անգամ գերազանցում է նախորդ 9 տարիների հանրագումարային արդյունքը...
Լեւոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է. Sputnik Արմենիա
Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ…
12 մահ, 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք…
Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ
Գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ…
Սպանության փորձ՝ Վանաձորում. Կրակել է 2 հոգու ուղղությամբ ու փոխել. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ…
Ինչի՞ց է թունավորվել երեխան. «Երեւան Սիթիից» գնված մսամթերքը տրվել է լաբորատոր փորձաքննության
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն…