News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 26-ին հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի, ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինի եւ Անդրկովկասի հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նիկոլայ Բանինիի հետ:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է նախօրեին տեղի ունեցած «ԵՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը եւ ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» խորագրով քննարկումներով, որը նախաձեռնել էր «Դիալոգ» կազմակերպությունը` ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ:

Յուրի Նավոյանը տեղեկացրել է, որ միջազգային կլոր սեղան ձեւաչափով Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների, կառավարությունների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ քննարկվել է «Ռուսաստանի արտաքին էներգետիկ քաղաքականությունը եւ Հայաստանը», «Հայաստանի էներգետիկ անվտանգության ժամանակակից կացությունը», «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարային ուղղությունները», «Հայաստանի ատոմային էներգետիկան. իրավիճակը եւ զարգացման հեռանկարները», «Հայաստանի էներգետիկ համակարգը. ներդրումային գրավչությունը եւ ազատականացման խնդիրները», «Էներգետիկ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում եւ  ընդհանուր էներգաշուկայի ձեւավորման խնդիրները» թեմաները:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, կարեւորելով կազմակերպված միջոցառումը, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հիմնական ձեռքբերումներից  կարելի է համարել Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակը, որը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման առաջընթացի հիմնական գրավականներից է:

Վահե Էնֆիաջյանը հետագա համագործակցության եւ օժանդակության պատրաստակամություն է հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան մտադիր է մայիսի 1-ից ավելացնել նավթի արտահանումը՝ մինչեւ օրական 10,6 մլն բարել
Այդ ավելացումը տեղի է ունեցել Ֆադխիլիի գազավերամշակման գործարանի նավթը բնական գազով փոխարինելու հետեւանքով․․․
Ֆրանսիական կարգավորողը խորհուրդ է տալիս նվազեցնել գազի սակագները սպառողների համար
Գազի եվրոպական գները վերջին շաբաթներին պահանջարկի անկման պատճառով հասել են նոր նվազագույն սահմանի․․․
Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը «խելագարվել են»․ Թրամփ
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ․․․
Հայաստանում չեն բացառել բանակցությունները ռուսական գազի ներմուծման գնագոյացման բանաձեւի փոփոխության շուրջ
Միտումը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է քննարկում նախաձեռնվել Ռուսաստանից ներմուծվող գազի գնագոյացման բանաձեւի վերանայման հարցով…
Սաուդյան Արաբիան ողջ ուժով փորձում է իր նավթի համար գնորդներ գտնել
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նավթային ընկերությունները ձգտում են 25 տոկոսով կրճատել սաուդական նավթի ապրիլյան պաշարները...
Իրաքը բոլոր միջազգային նավթային ընկերություններին խնդրել է իրենց բյուջեները 30 տոկոսով կրճատել
Իրաքում ExxonMobil ընկերությունը նույնպես իր բոլոր մատակարարներին խնդրել է ծախսերը կրճատել…
Ամենաշատ