News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պենտագոնը ծրագրում է առնվազն 167 մլրդ դոլար խնդրել միջուկային զենքի արդիականացման հնգամյա պլանն իրականացնելու համար, գրում է Bloomberg-ը։

Պլանը ներառում է հետազոտություններ, մշակումներ, գնումներ, գործողություններ։ Դա զգալի խթան կհանդիսանա այն ջանքերի համար, որոնք նախաձեռնվել են նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ հնացող միջուկային համակարգերը, ինչպիսին են Minuteman III հրթիռները, եւ հրամանատարական ու կառավարման համակարգերը փոխարինելու համար։

Դեմոկրատները կոնգրեսում, ընդհանուր առմամբ, սատարել են միջուկային զենքի համար ծախսերը մեծացնելու առաջարկը, սակայն պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հավանաբար, չի խուսափի հնգամյա պլանի չափերի ու ծավալների մասին հարցերից։

Էսպերը նաեւ կարող է բախվել պաշտպանության հանձնաժողովի երկկուսակցական ընդդիմությանը՝ կապված Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հետ, որի համար Դոնալդ Թրամփը 3,8 մլրդ դոլար է խնդրել Պենտագոնի ծրագրերից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ