News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի քաղաքացիներին Ռուսաստանի վիզաների տրամադրումը, բացառությամբ գործարար եւ հումանիտար վիզաների, փետրվարի 28-ից կդադարեցվեն: Այս մասին չորեքշաբթի կորոնավիրուսի տարածման կանխման օպերատիվ շտաբի նիստից հետո հայտարարել է շտաբի ղեկավար, Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 28-ի ժամը 00:00-ից մենք արգելք են մտցնում Իրանից տարանցիկ վիզաների տրամադրման համար, ինչպես նաեւ` մուտքի արտոնագրերի արգելք` բացառությամբ գործարար եւ հումանիտար վիզաների»,- ասել է Գոլիկովան:

Ըստ վերջին տվյալների` Իրանում նոր կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 139-ի, 19-ը մմահացել են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ