News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ)  եվրոպական կողմերը մտադիր են պահպանել համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին Վիեննայում համատեղ հանձնաժողովի նիստից հետո, հայտնում է IRNA-ն:

«Եվրոպացիները ցանկանում են պահպանել ԳՀՀԾ-ն, եւ կարեւոր է ընդգծել, որ ԳՀՀԾ-ն դեռ ողջ է, չնայած Միացյալ Նահանգների կողմից առավելագույն ճնշմանը` ոչ միայն Իրանի, այլեւ` Եվրոպայի վրա»,- ասաց Արաքչին:

«Այո, Իրանը հայտարարել է պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլի մասին (ԳՀՀԾ-ի շրջանակներում), բայց գործարքի բալանսը ինչ-որ կերպ պահպանվել է, չնայած, ցավոք` ոչ այն մակարդակի վրա»,- հավելել է նա:

Նա նաեւ մատնանշել է գործարքին մասնակցող երկրների տարաձայնությունները ԳՀՀԾ- ի շուրջ վեճերը լուծելու մեխանիզմ գործարկելու կապակցությամբ, բայց շեշտել է, որ այս հանդիպմանն այդ հարցը չի շոշափվել:

Նշենք, որ այսօր` փետրվարի 26-ին, Վիեննայում կայացել է ԳՀՀԾ-ի Համատեղ հանձնաժողովի նիստը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ