News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Աբխազիայի սահմանին կհայտարարվի կարանտին, սահմանափակումներ կմտցվեն նաեւ ռուս-աբխազական  եւ վրաց-աբխազական սահմաններին, փետրվարի 26-ին կառավարության նիստում հայտնել է նախագահի պաշտոնակատար, երկրի վարչապետ Վալերի Բգանբան, տեղեկացնում է Sputnik-Աբխազիան։

Կարանտինի համաձայն, կարգելվի բոլոր արտասահմանցիների մուտքը հանրապետության տարածք, բացառությամբ Ռուսաստանի քաղաքացիների, ասել է Բգանբան։ «Մենք հետեւում ենք ԶԼՄ-ներին, տեսնում ենք, որ հիվանդությունը տարածվում է ողջ Եվրոպայում, մենք ստիպված ենք հետաձգել մեր ընկերների ուղեւորությունները որոշ երկրներ»,- նշել է նա։

Կարանտինի սահմանման որոշումը պատրաստվում է եւ կհայտարարվի օրվա ընթացքում։ Բգանբան դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հանրապետության սահմաններից դուրս ուղեւորություններից։ «Մենք նկատում ենք, որ մեր գերատեսչությունները անցկացնում են ինչ-որ զանգվածային միջոցառումներ, հրավիրում են օտարերկրյա մասնակիցների, մեկնում են ինչ-որ գործուղումների։ Մենք խնդրանքով դիմում ենք մեր քաղաքացիներին՝ մի քիչ ձեռնպահ մնալ արտասահման ուղեւորություններից, քանի որ կորոնավիրուսի շատ լուրջ տարածում կա, պետք է մեկ ամիս դիմանալ»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ