News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով։ Այս լուրը NEWS.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ