News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ փետրվարի 26–ին, հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:

ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:

Պաղեստինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումներ և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ