News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 09
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այսօր՝ փետրվարի 26–ին, այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է ԺԺ նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ:

Դեսպանը նշել է, որ «այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծել են բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ