News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան։ Սրանով իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը ցույցերի հետեւանքներից եւ կորոնավիրուսի բռնկումից, հայտնում է CNN-ը։

Հոնկոնգի իշխանությունները որոշել են այս ծրագրի համար 120 միլիարդ հոնկոնգյան դոլար (15,4 միլիարդ ամերիկյան դոլար) տրամադրել։ Մշտական բնակիչները, որոնց 18 տարին լրացել է, 1280 դոլար կստանան։ Խոսքը 7 միլիոն մարդու մասին է։

Ֆինանսական քարտուղար Պոլ Չանը նախազգուշացրել է, որ տնտեսական անկման պատճառով, որը սկսվել է 2019թ․ երրորդ եռամսյակում, քաղաքում կգրանցվի բյուջեի առաջին դեֆիցիտը 15 տարվա ընթացքում։

Սպասվում է, որ իրավիճակը կվատանա։ Նրա խոսքերով՝ Հոնկոնգի տնտեսությունը բախվել է բազմաթիվ «դիմահար քամիների հետ», որոնց թվում են ցույցերը, ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմը եւ համաշխարհային տնտեսության դանդաղումը։

Այժմ քաղաքը նաեւ դիմակայում է նոր կորոնավիրուսի տարածմանը, որը լուրջ հարված է հասցրել Հոնկոնգում տնտեսական ակտիվությանն ու տրամադրություններին, հայտարարել է Չանը Օրենսդրական խորհրդի նիստում։

Կառավարությունը նաեւ կկրճատի որոշ մարդկանց եկամտահարկը, ասել է Չանը, հավելելով, որ դա կվերաբերի մոտ 2 միլիոն հարկատուների։ Իշխանությունները նաեւ մտադիր են քիչ եկամուտ ունեցող բնակիչներին ազատել ամսական վարձավճարներից, ինչպես նաեւ 200 000-ի միանվագ նպաստ տրամադրել անապահով ընտանիքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ