News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցման՝ հայտնել են ԱՍՀ նախարարությունից:

Բաթոյանը 2019-ին մինչև մայիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբերին՝ 5 166 699 դրամ պարգևավճար:

Նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսական 793 680 դրամ, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 դրամ աշխատավարձ:

2019թ. դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմել են 7 763 821 դրամ կամ մոտ 16 000 դոլար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը 8 ամսում ստացել է մոտ 11 միլիոն դրամ պարգևավճար, որից 3 508 116 դրամը դեկտեմբերին, 1 504 926-ը՝ հուլիսին, իսկ մնացածը 2019-ի մայիսից հետո ամեն ամիս մոտ 1 միլիոն դրամի չափով: Ուդումյանը միջինը ստացել է ամսական 562 190 դրամ աշխատավարձ, բացի հունիսից՝ 1 383 165 դրամ և օգոստոսից՝ 859 085 դրամ:

Նախարարի մյուս տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, որը նշանակվել է 2019-ի փետրվարին, 8 ամսվա ընթացքում ստացել է մոտ 13 միլիոն պարգևավճար, որից ամենաշատը դեկտեմբերին՝ 4 097 604, ամենաքիչն օգոստոսին՝ 987 277  դրամ, փոխարենն օգոստոսին Գասպարյանը ստացել է 1 829 191 դրամ աշխատավարձ, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ՝ 780 295 դրամ աշխատավարձ, մնացած ամիսներին՝ 661 400 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիրյանի պարգևավճարների գումարն էլ 2019-ի մայիսից մինչև տարեվերջ կազմել է մոտ 11 միլիոն դրամ, որից ամենաշատը ստացել է  դեկտեմբերին՝ 3 508 116 դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 դրամ:

Սաիրյան Սմբատը միջինը ստացել է ամսական 562 190 դրամ աշխատավարձ, բացի 2019-ի դեկտեմբերից՝ 1 321 302 դրամ, հուլիսից՝ 658 804 դրամ և օգոստոսից՝ 731 313 դրամ:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարգևավճարները 8 ամսում կազմել են մոտ 11 միլիոն դրամ, որից ամենաշատը ստացել է 2019-ի դեկտեմբերին՝ 3 508 116 դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 դրամ: Անդրեասյանը ստացել է ամսական 562 190 դրամ աշխատավարձ, բացի օգոստոսից՝ 1 524 279 դրամ:

2019 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմել է 41 միլիոն 704 373 դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 դրամ:

2019 թվականին նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն դրամ: Նշենք, որ այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարները:

Տպել
Ամենաշատ