News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

Նշենք, որ փոխտնօրենը հրաժարվել էր նորանշանակ տնօրենին փոխանցել հիմնարկի կնիքը։ Գրիգորյանի տեղեկություններով՝ դա է եղել նրան բերման ենթարկելու  պատճառը։

«Այս պահին դատարանի բակում հավաքվել են հիմնարկի աշխատակիցները իրենց աջակցությունը հայտնելու փոխտնօրենին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Թորոսյանի որոշմամբ՝ նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ