News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 27-ի վաղ առավոտյան հավաքվել են հիվանդանոցի բակում, որտեղ շարժվելու են կառավարության շենք բողոքի ակցիա իրականացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Այս որոշման հետ համաձայն չէ կենտրոնի կոլեկտիվը եւ նախօրեին իրենց բողոքն են հայտնել դրա վերաբերյալ: 

Երեկ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա հրաժարվել էր հիմնարկության կնիքը, այլ փաստաթղթեր եւ տնօրենի աշխատասենյակի բանալին փոխանցել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին։ Ավելի ուշ փոխտնօրենն ազատ է արձակվել:

«Եթե աշխատակիցները չեն ազատվելու, շենքը մնալու է, բա ո՞րն է իմաստը ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք»-ին միավորելու». Բողոքի ակցիա

Տպել
Ամենաշատ