News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017 թվականին` զերծ պահելու  համայն հայության նվիրական սրբավայրը հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ական թվականներին և մասնակի բնույթ է կրել: Միածնաէջ Տաճարի պահպանման և ամրացման առումով սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը։

Այս կապակցությամբ 2019 թ․ հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբատառ կոնդակով համայն հայությանն ուղղել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։

Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր:

Այսօր հայության Սրբություն սրբոցը՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, կարիք ունի իր յուրաքանչյուր զավակի օժանդակության, որպեսզի շարունակի իր հավիտենական առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։

Սրտաբուխ նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ www.cathedral.am կայքէջի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք. Արցախի թեմի առաջնորդ
Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ տիկին դեսպանի առաքելության ընթացքում երկու երկրների բարեկամական հարաբերություններն առվել կզարգանան ու կամրապնդվեն...
Վանքի ներսում ժամերգություններ և պատարագներ ենք անում՝ սպասելով ուխտագնացությունների վերականգնմանը. Հայր Աթանաս
Հնարավորություն ունենայինք նրանց հետ կրկին շփվելու, արարողություններ անցկացնելու...
Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող․․․․
Դադիվանքի հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Արցախի թեմի առաջնորդ
Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք․․․․
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյա-հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական...
Ամենաշատ