News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները լավ են ընթանում, այն կարող է բավականին արագ ստեղծվել, հինգշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատվաստանյութի ստեղծման աշխատանքները լավ են ընթանում: Ես խոսել եմ բժիշկների հետ. մենք համեմատաբար արագ կարող ենք պատվաստանյութ մշակել ապագայի համար»,- ասել է նա:

Ընդ որում, Թրամփը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսը կարող է նաեւ չտարածվել Միացյալ Նահանգներում: «Այս տարածումը կարող է մի փոքր ավելի մեծ լինել, կարող է նաեւ փոքր մակարդակի լինել: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա:

Իր հերթին, Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փորձարկումները Միացյալ Նահանգները կսկսեն մոտ երկու ամսից: Նա հավելել է, որ դրանից հետո եւս երեք ամիս կպահանջվի պատվաստանյութի անվտանգության աստիճանը որոշելու համար:
Ֆաուչիի խոսքով՝ դրանք հիվանդներին բուժելու համար կիրառել հնարավոր կլինի մոտ մեկ տարի անց:

Թրամփի վարչակազմը Կոնգրեսից 2.5 միլիարդ դոլար է պահանջել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պատվաստանյութի մշակման նպատակով: Դեմոկրատները Սենատում քննադատել են Թրամփին` իրենց կարծիքով, ոչ բավարար հայցադիմումների համար, եւ, իրենց հերթին, առաջարկել են 8.5 միլիարդ դոլար ծախսել այդ նպատակով: Թրամփը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին` այս կարիքների համար ավելի շատ միջոցներ հատկացնելու պատրաստակամության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ