News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ խնդրելով հանգիստ թողնել Բոլիվարական Հանրապետությանը: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է չորեքշաբթի երկրի ազգային գյուղատնտեսական հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Դոնալդ Թրամփը երեկ Հնդկաստանում էր: ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունները քննարկելու փոխարեն, նա խոսում էր միայն Վենեսուելայի մասին: Դոնալդ Թրա՛մփ, մեզ հանգիստ թողեք»,- ասել է Մադուրոն, ում ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Վենեսուելայի ղեկավարը նշել է, որ իր երկիրն «արժանի է ապագայի իրավունք ունենալուն»:

Իրավիճակը Վենեսուելայում սրվել էր այն բանից հետո, երբ 2019թ․ հունվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը դրանից երկու օր առաջ չեղարկել էր գերագույն դատարանը, հայտարարել էր իրեն նախագահի պաշտոնակատար։ Նրան ժամանակավոր պաշտոնակատար էին ճանաչել ԱՄՆ-ն, Լիմայի երկրների խումբը (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ Եվրամիության երկրների մեծ մասը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը հեղաշրջման փորձ էր անվանել եւ հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նրա աջակցությամբ հանդես էին եկել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ