News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Ֆրանսիական Բուֆերե կոմունայի (Վանդեյա արեւմտյան դեպարտամանետ) բնակչուհին «Լոտո» վիճակախաղում 2 միլիոն եվրո է շահել: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ խոսքը փետրվարի 15-ին կայացած խաղարկության մասին է: Հայտնի է, որ հաջողակ տոմսը գնվել է Chez Toto ծխախոտի կրպակում: Հաղթողի խոսքով` նա «այս ջեքփոթը շահել է իր երկու դուստրերի հետ»: Ըստ նրա` հեռուստատեսային խաղարկության ժամանակ ընտանիքի անդամները հաջողության հույսով տոմսը ձեռքերից բաց չէին թողնում: «Մեզ համար դա նվեր էր երկնքից»,- ասել է կինը: Ինչպես նշել է Բուֆերեի բնակչուհին, շահած գումարով նա մտադիր է վերանորոգել իր տունը եւ այլ անշարժ գույք ձեռք բերել:

Հատկանշական է, որ մոտ մեկ ամիս առաջ Վանդեյա դեպարտամենտի մեկ այլ բնակիչ 9 միլիոն եվրո էր շահել վիճակախաղում: Ֆրանսիայի այս շրջանում գրանցված ռեկորդը 12 միլիոն եվրո շահումն է, որը Բելվինիի բնակչին բաժին էր ընկել 2018 թվականի մայիսի 30-ին: «Լոտո»-ի պատմության մեջ ամենամեծը շահումը 24 միլիոն եվրոն է եղել, որը ստացել է Վալ դ’Ուազ դեպարտամենտի բնակիչը 2011 թվականին: Նրան հաջորդում է Ժիրոնդա դեպարտամենտի բնակիչը, ով  2014-ին 23 միլիոն եվրո էր շահել, իսկ երրորդը Փարիզի բնակիչն է, որը 22 միլիոն եվրոյի էր արժանացել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ