News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում պիտբուլը փրկել է տիրոջը քնի մեջ մահից: Տղամարդը տառապել է քնի ապնոէ համախտանիշով: Շունը փրկել է տղամարդուն՝ արթնացնելով նրա կնոջը, հաղորդում է Lenta-ն՝ The Mirror-ի վրա հղումով:

36-ամյա Ֆելիցիա Գիլմանն արթնացել է այն բանից հետո, երբ նրա Չառլի անունով 8 ամսական շունը ցատկել է նրա ոտքերի վրա եւ հաչացել: Շունը կանչել է նրան 56-ամյա ամուսնու մոտ, որը քնած էր բազկաթոռի վրա:

Պիտբուլը սկսել է հոտոտել նրա ոտքերը: Գիլմանը զարմացել է, որ ամուսինը չի փորձել շանը հրել, եւ հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: Նա փորձել է արթնացնել ամուսնուն, սակայն վերջինս չի բացել աչքերը:

Կինը շտապօգնություն է կանչել: Բժիշկներն ասել են, որ Դագի մոտ քնի ապնոէ է: Եթե կինը ուշ դա նկատեր, ամուսինը կարող էր մահանալ:

Տղամարդը 3 օր անցկացրել է հիվանդանոցում: Ֆելիցիան խոստովանել է, որ մտահոգվում է ամուսնու համար՝ չնայած նրան, որ նա արդեն լավ է իրեն զգում բուժումից հետո: Շունը եւս տիրոջ վերադառնալուց հետո փոխել է պահվածքը: Նա երբեմն պառկում է նրա կողքին եւ թաթը դնում նրա կրծքի վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել