News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մետր ծառերին բախվելով՝ հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել նաեւ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում նաեւ օգնություն են ցուցաբերել վարորդին։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ արդեն որերորդ ավտովթարն է նշված վտանգավոր ոլորանահատվածում տեղի ունենում, ցավոք, նաեւ՝ ողբերգական. «Ամեն անգամ նման դեպքերից հետո պատասխանատու մարմինները ժամանում են, նայում են ու խոստանում, որ թերությունը կվերացվի, բայց այդ ամենը հերթական այցելությունն է լինում։ Գոնե այս հերթական ողբերգական վթարից հետո տեղներից իրար գան ու էս խնդիրը վերջնականապես լուծեն, հակառակ դեպքում ամեն մի մահ, ամեն մի վթար մնալու է դրանց խղճին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ