News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 27-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են երկու կենտրոնների միացման վերաբերյալ մասնագիտական քննարկում իրականացնել։

Թորոսյանի որոշմամբ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Նշենք, որ Ոստիկանությունը բերման էր ենթարկել կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին։ Նա ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրեն բերման էին ենթարկել ինքնիրավչություն կատարելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ