News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռենջեր Նիկոլ Դանգուրը, որն աշխատում է Զամբիայի «Հարավային Լուանգվա» ազգային այգում, պատմել է այնտեղ ապրող կենդանիների կյանքից իր զարմանալի դիտարկումների մասին։ Երկոյան զբոսաշրջիկներին այգում ուղեկցելիս նա նկատել է կոկորդիլոսների զույգին, որը ինչ-որ կենդանի էր որսացել եւ վայելում էր այն։ Սակայն տեսարանն ավելի հետաքրքիր է դարձել, երբ թարմ մսի հոտի վրա եկել է հովազը եւ առանց որեւէ դժվարության խլել սողուններից որսի մի մասը, հայտնում է Nat-geo-ն։

Կոկորդիլոսներն ունեն հզոր սուր ատամներ, սակայն դրանք նախատեսված են միայն որսալու եւ կծելու համար՝ ծամել սողունը չի կարող։ Խոշոր կենդանի ուտելիս կոկորդիլոսը նրան պարզապես այնպիսի մասերի է բաժանում, որ կարողանա կուլ տալ։ Դրանից էլ օգտվել է հովազը։

Հովազները հմուտ որսորդներ են, սակայն նրանք դիեր էլ են ուտում, իսկ այլ գիշատչի կողմից հենց նոր բռնված կենդանին իդեալական ուտելիք է՝ այն դեռ թարմ է եւ պետք չէ ծախսել սեփական ջանքերը։ Զբոսաշրջիկների աչքի առջեւ հովազը նախ սկսել է կծոտել կոկորդիլոսի երախից դուրս եկած մսի կտորները, այնուհետեւ հանել հսկայական կտոր, հավանաբար իմպալայի ոտք, ու մտել թփերի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ