News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո, կորոնավիրուսի թեստը դրական էր: Անհանգստանալու կարիք չկա, ես կարանտինում են: Աստված տա` մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը», - ասել է պատգամավորը  IRIB հեռուստառադիո ընկերության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Զուլնուրը Կումա քաղաքից է, որտեղ ներկայումս կորոնավիրուսով վարակի դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

Իրանցի մեկ այլ խորհրդարանական` Մահմուդ Սադեկին, ավելի վաղ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 139-ի, որից 19-ը` մահացու ելքով:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ 12 միլիոն մարդ է ապրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է հայտարարել` այն որպես բազմաթիվ օջախներով համաճարակ որակելով: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 44 երկրում, այդ թվում` Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում մահացության 2744 դեպք են գրանցել, առողջացել է ավելի քան 32.4 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվը գերազանցել է 78.4 հազարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ