News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ «Ռոստելեկոմ»-ը սպորտի սիրահարներին է ներկայացնում երկար  սպասված՝ «Շանթ Sport» HD (թիվ 614) հեռուստաալիքը։

«Շանթ Sport»-ը հանդիսանում է առաջին հայալեզու սպորտային հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում հեռուստադիտողին դիտելու ամենասպասված սպորտային հանդիպումներն ու հաղորդումները բացառապես հայերեն մեկնաբանությամբ։ «Շանթ Sport»-ի եթերը լի է բազմապիսի մարզաձևերի`  այդ թվում ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, հոկեյ, բռնցքամարտ և ոչ միայն,  ինտրիգային ու լարված մրցաշարերով:

«Շանթ Sport» հեռուստաալիքի եթերում հեռուստադիտողը կարող է դիտել օրական 3-4 ուղիղ եթերում հեռարձակվող սպորտային հանդիպումներ, ինչը ենթադրում է, որ «Շանթ Sport»-ի աշխատանքը լինելու է նվազագույնը 8 ժամ ուղիղ եթերի ռեժիմով:              

«Շանթ Sport»-ի եթերում հնարավոր է հետևել սպորտային աշխարհի իրադարձություններին՝ բնորոշ լարված պահերով, հույզերով ու սպասումներով շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին՝ 24/7 ռեժիմով:

Այսպիսով, «Շանթ Sport» HD հեռուստաալիքի շնորհիվ հեռուստադիտողը ոչ միայն կարող է հետևել համաշխարհային սպորտային անցուդարձին, այլև դիտելու աշխարհահռչակ հայ մարզիկների ելույթները։

Կարևորելով բաժանորդների ցանկությունները և առաջարկները «Ռոստելեկոմ»-ը մշտապես հեռարձակում է ամենաբարձր վարկանիշն ունեցող  բովանդակությունը Սմարթ հեռուստատեսության եթերով՝ պարբերաբար թարմացնելով ու համալրելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով, այդ թվում նաև հայերեն լեզվով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Շենգավիթում. Նա նաև ընդլայնել է ցանցը այդ համայնքում
Ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էր...
«ՄՏՍ Հայաստանը» դիմել է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար
«ՄՏՍ Հայաստան»-ը հանձնաժողով է դիմել հունվարի 26–ին, այս պահին դիմումը քննարկման փուլում է…
Մարտի 7-ին 6 ժամով թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից...
Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով...
ՀՌՀ-ի եւ արգենտինական ENACOM-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Տ․ Հակոբյանը այցելելու է «Արգենտինական ռադիո և հեռուստատեսություն» պետական ընկերություն, հանդիպելու ընկերության նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի...
EWC Հայաստան 2022-ի ազգային հաղթող HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ
Հայաստանը ներկայացնող ստարտափը լինելու է HOPSHOP-ը, որը 2022 թվականի օգոստոսի 13-ին տեղի ունեցած EWC Հայաստան 2022 մրցույթի երկու ազգային հաղթողներից մեկն է...
Ամենաշատ