News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ քաղաքացիություն ստանալու համար խնդիրներ կան օրենքի հետ, որը միտումնավոր է արվել կաշառք ստանալու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության նիստից հետո սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Քաղաքացիություն ստանալու հետ կապված երկակի խնդիր կա` օրենքներն արհեստականորեն բարդացվել են։ Դա միտումնավոր են արել, որ որոշ ժամանակ քաշքշուկից հետո քաղաքացիություն ստանալ ուզողը կաշառքի միջոցով հարցը լուծի` ներվերն ու ժամանակը խնայելու համար»,- ասաց Սինանյանը։

Նա նշեց, որ իր կինը նույնպես շուտով կունենա նման խնդիրներ. «Իմ կինն էլ է անհեթեթ քաշքշուկի մեջ հայտնվելու։ Նրա ծնողները ծնվել են Բուլղարիայում, նա՝ ԱՄՆ-ում, նրա ազգանունն այսօր այն չէ, ինչ ունեցել է ծնվելիս: Այդ պատճառով մի պատուհանից՝ մյուս պատուհան, մի բյուրոկրատից մյուս բյուրոկրատ պետք է վազվզի»,- ասաց Զարեհ Սինանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ