News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

2019 թվականին զոհերով եւ տուժածներով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նրա խոսքով` ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում 341 մարդ է զոհվել, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 6801 մարդ: «2018-ի համեմատ, դժբախտ պատահարների թիվն աճել է 688-ով կամ 16.7 տոկոսով, իսկ տուժածների թիվը` 851-ով»,- ասել է Կարապետյանը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մոտ 70 տոկոսը շահագործվում է առնվազն 10 տարի: Ըստ Ճանապարհային ոստիկանության պետի` տրանսպորտային միջոցների մաշվելուց բացի, դժբախտ պատահարների հիմնական պատճառներն են քաղաքացիների հրաժարվելը կապել ամրագոտիները, ինչպես նաեւ վարելիս ծխելն ու հեռախոսով խոսելը:

«Ուզում եմ նշել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների 45.3 տոկոսը տեղի է ունեցել Երեւանում: Գրանցվել է մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ 521 պատահար, որոնք 10 երեխայի մահվան են հանգեցրել, եւս 604 երեխա վնասվածքներ է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով»,- եզրափակեց Եգոր Կարապետյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ