News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթեւեկության անվտանգության գնահատման բալային համակարգի հետեւանքները միայն դրական են: Այս մասին փետրվարի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախաձեռնած  «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ պատասխանելով մասնակիցների հարցերին:

Այսպես, նրա փոխանցմամբ, 2020 թվականի հունվարի 1-ից Երեւանում տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 37-ով քիչ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: «Զոհերի թիվը կրճատվել է 2-ով, տուժածների՝ 68-ով»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է մարզերին, որտեղ տեսահսկման սարքերի քանակը զգալիորեն քիչ է, քան մայրաքաղաքում, ապա, փոխնախարարի խոսքով, պատահարների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 71-ով ավելացել է, տուժածների թիվը՝ 127-ով, իսկ զոհվածների թվը 1-ով նվազել է:

Փոխնախարարի կարծիքով՝ այս ամենը հստակ ցուցադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության գնահատման բալային համակարգի բոլոր պլյուսներն ու մինուսները:

Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Վարչական պատասխանատվության մասին» օրենքում եւ կից 6 օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են ճանապարհային երթեւեկության անվտանգության գնահատման եւ վարորդներին պատժելու բալային համակարգի ներդրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ