News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կապալառու կազմակերպության` չինական Sinohydro Corporation ընկերության ներկայացուցիչները օրերս 52 ճանապարհային նշան են տեղադրել Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկու ուղղություններով: Այս մասին փետրվարի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, պատասխանելով ներկաների հարցերին, ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Բացի այդ, ըստ նրա, ճանապարհային ոստիկանության ամենօրյա կարգախմբերը, որոնք իրականացնում են ծառայությունը, պատասխանատու կառույցներին տեղեկացնում են ճանապարհային նշանների բացակայության եւ դրանց վնասման դեպքերի մասին:

Կարապետյանը նաեւ վստահեցրել է, որ ճանապարհային ոստիկանությունը տարին երկու անգամ գարնանային եւ աշնանային ուսումնասիրություններ է իրականացնում ոչ միայն «Հյուսիս-հարավի» ճանապարհներին, այլեւ` բոլոր միջպետական եւ հանրապետական ավտեճանապարհներին, իսկ թերությունների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ ուղարկվում է իրավասու մարմիններին՝ դրանք վերացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ