News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աշտարակում տեղի է ունեցել «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ»-ի ներկայացումը ԶԼՄ-ների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ»-ը յուրատեսակ վայր է, որը զբոսաշրջիկներին ու այցելուներին առաջարկում է մշակութային եւ գաստրոնոմիկ նոր փորձառություն:

Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն տեսնել քամանչաների հավաքածու՝ բակի ներսում գտնվող թանգարանում, մասնակցել քամանչայի պատրաստման եւ ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն եւ համեղ սնունդ:

Գաստրոբակերի ձեւաչափը մշակվել եւ իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը եւ Ծրագրի համակարգող Արման Վալեսյանը ներկաներին ներկայացրել են նախագծի մանրամասները։

Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձեւավորված ենթակառուցվածք են: Նրանք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին եւ հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ եւ մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 գաստրոբակեր:

Սուսաննա Սաֆարյանը հույս է հայտնել, որ գաստրոբակերի կոնցեպտը գրավիչ կլինի մարզաբնակ ձեռներեցների համար, որոնք իրենց իսկ տրամադրության տակ գտնվող հյուրընկալ գյուղական բնակավայրերը կդարձնեն զբոսաշրջության նոր ու հետաքրքիր հանգույցներ։

Գաստրոբակը Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի նախաձեռնությունն է: Ծրագիրն իրականցավում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարության հետ համատեղ: 16 նոր գաստրոբակերի բացմանն աջակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը:

Տպել
Ամենաշատ