News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանին պե՞տք է մարտիմեկյան դեպքերի հուշարձան՝ հարց է ուղղում «Նովոյե վրեմյա» թերթը՝ զարգացնելով թեման:

«Առաջին մրցույթի արդյունքները ցավալի էին. ներկայացված 11 ծրագրերից ոչ մեկը չընտրվեց: Քաղաքապետարանը ստիպված է նոր մրցույթ հայտարարել: Հուշարձանի գաղափարը հանգիստ չի տալիս որոշակի քաղաքական շրջանակների, նախաձեռնությունը պատկանում է փոխխոսնակ Լենա Նազարյանին, այն «հավանություն» է ստացել: Նոյեմբերին քաղաքապետարանը հրապարակել է պայմանները: «Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձեւաչափով, որը տեղադրվելու է Մանկական այգում… Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի եւ նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները եւ դիմանկարային նմանությունները: Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը:  Պակասում էր միայն մարտյան իրադարձությունների պահապան հրեշտակի եւ ոգեշնչողի դիմապատկերը:

Ինչո՞ւ է ընդհանրապես տեղադրվում ողբերգական իրադարձություններին նվիրված հուշարձան: Ավելի լավ կլիներ տեղադրել քաղաքացիական հաշտեցման հուշարձան: Սակայն եթե որոշել են, որ առանց դրա երեւանցին չի կարող, գոնե սահմանափակվեին առանց «սեւ-սպիտակ» խորհրդանիշների եւ այլաբանությունների: Սակայն քաղաքապետարանում, կամ հնարավոր է նաեւ այլ տեղ վստահ են, որ մատից ծծած գաղափարախոսություն է պետք:

Եթե այդպես շարունակվի, ապա իշխանությունն ու կուսակցությունների ղեկավարները կշարունակեն Երեւանում եւ դրա սահմաններից դուրս հուշարձանների թեման, կհայտնվեն մոնումենտալ քարոզչության նոր ցածրորակ աշխատանքներ: Հիշեք, թե ինչպես հայտնվեցին Նժդեհի եւ Արամ Մանուկյանի հուշարձանները: Եվ եթե այսպես շարունակվի, ապա երեւանցիները կտեսնեն «թավշյա հեղափոխության» հուշարձաններ՝ ձեռքերով, ոտքերով, «դուխով» գլխարկներով եւ այդպես շարունակ:

Երեկ ժյուրին մի շարք ծրագրեր քննարկեց, բացառեց «ձեռքերով եւ մարմնով» տարբերակները: Արդյունքում հաղթեց գյումրեցի հայտնի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի աշխատանքը»,- նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Նովոյե վրեմյա» թերթում   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ