News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսը պատրաստ է իրական ինտեգրման, բայց առանց հարկադրանքի: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: 

«Մենք, ինչպես միշտ, շարունակում ենք հանձնառու մնալ իրական ինտեգրմանը՝ առանց ինտեգրացիային հարկադրելու (միությունում նոր տերմին է հայտնվել՝ «ինտեգրացիային հարկադրում»): Եվ տարօրինակ է, որ դա սկսվել է ինտեգրացիային Բելառուսին հարկադրելով: Հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին է խոսքը»,- հայտարարել է բելառուս առաջնորդը:

Նա հիշեցրել է, որ դեռեւս Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ բելառուսական կողմը մշտապես իրական ինտեգրում է նախաձեռնել՝ «մեր պետությունների՝ Ռուսաստանի եւ Բելառուսի, տնտեսությունների, մարդկանց կյանքի եւ այլն: Պահպանելով ինքնիշխանությունն ու անկախությունը»:

«Մենք այդ ժամանակ ընդհանրապես չէինք խոսում այն մասին, որ ինչ-որ մեկը պետք է կորցնի ինքնիշխանությունն ու անկախությունը: Այն տարիներին, բոլոր դժվարություններով հանդերձ, մենք գտնում էինք բարդ հարցերի հանգուցալուծումը: Երբ հարստացան, հատկապես Ռուսաստանը, սկսվեցին անհասկանալի հրմշտոց եւ իրարանցում: Եվ, ինչպես արդեն ասացի, ինտեգրացիային հարկադրում»,- ուշադրություն է հրավիրել Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա շեշտել է, որ Բելառուսը միանշանակ հանդես է գալիս դասական սկզբունքներով իրական ինտեգրման օգտին, որոնք ճանաչում է ամբողջ աշխարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ