News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել մեկ ռուսական եւ մեկ չինական կազմակերպության, ինչպես նաեւ մի քանի անձանց դեմ կիբերհարձակումների համար, հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Իրավիճակին ծանոթ հինգ դիվանագետներ գործակալությանը հայտնել են, որ առաջարկվող միջոցառումների շուրջ քննարկումները կարող են սկսվել այս շաբաթ: Նրանք հրաժարվել են անվանել այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ կարող են գործողություններ ձեռնարկվել, ինչպես նաեւ` այն դեպքերը, որոնց մասին նշվում է:

Ըստ Bloomberg հայտարարության` միջոցառումները ԵՄ կիբերպատժամիջոցների ռեժիմի կիրառման առաջին դեպքը կդառնան, որը, մասնավորապես, մուտքի արգելք եւ կիբերհարձակումները ձսպելու նպատակով ակտիվների սառեցում է նախատեսում, փոխանցում է Reuters-ը:

Բոլոր պաշտոնյաները, ովքեր ծանոթ են իրավիճակին, հարցի զգայունության պատճառով ցանկացել են անանուն մնալ, երկուսը հաստատել են, որ խմբերը, որոնք կարող են պատժամիջոցների ենթարկվել, կապված են Չինաստանի եւ Ռուսաստանի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ
ԵՄ-ն կազմել է անձանց ցանկ, որոնց նկատմամբ կկիրառվեն անկատական սահմանափակումներ․․․
Եվրագոտու ՀՆԱ-ն կրճատվել է ռեկորդային 12.1 տոկոսով
Եվրագոտու տնտեսությունը հետընթացի մեջ է...
ԵՄ-ն ողջունել է համաձայնագիրն Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ
«Սա կարեւոր է ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանային կայունության համար...
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար. ԵՄ-ը պետք է վերանայի Թուրքիայի հետ հարաբերությունները
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միացել է Բելառուսի դեմ պատժամիջոցների կոչ անող քաղաքական գործիչներին
«Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են հարկավոր նրանց դեմ, ով անտեսել է ժողովրդավարական արժեքները...
ԵՄ-ն պետք է մեծացնի ճնշումը Բելառուսի նախագահի վրա. Գերմանիայի արտգործնախարար
«Դաժանությունն ու խաղաղ ցուցարարների եւ լրագրողների կալանավորումը Բելառուսում անընդունելի են 21-րդ դարի Եվրոպայում...