News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն ՝ ստանալու տեղեկատվություն, թե ի՞նչու մինչ օրս չեն գործում Մեղրիի և Գյումրու ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և ե՞րբ կսկսեն գործել՝ խնդրելով նշել հստակ ժամկետներ։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Մեղրիի ԱՏԳ-ի մասով նախարարությունը տեղեկացնում է, որ տնտեսական գործունեություն չի իրականացվում մի շարք պատճառներով. առկա են որոշակի խնդիրներ՝ կապված ԱՏԳ հարակից հողատարածքների, ԱՏԳ մուտք-ելք ընթացակարգերի և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲ ընկերության և շինարարական կազմակերպության միջև առկա անհամաձայնության հետ։ Վերոնշյալ խնդիրները գտնվում են լուծման փուլում, և դրանց վերջնական լուծման արդյունքում առավել որոշակի կդառնա ԱՏԳ գործարկման հստակ ժամանակացույցը։ Գյումրու ԱՏԳ մասով նշված է՝ Կառավարության համապատասխան որոշումը՝ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» ընկերությանն ազատ տնտեսական գոտի ճանաչելու նպատակով, ընդունվել է, և ներկայումս Ընկերության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա իրականացվում են Ընկերության հետ կնքվելիք պայմանագրի դրույթների վերաբերյալ քննարկումներ, և դրա կնքումից հետո հստակորեն կարձանագրվեն ԱՏԳ գործարկման ժամկետները։

Ստացված պատասխանից ակնհայտ է դառնում, որ դեռևս չկան հստակ ժամկետներ, թե երբ կսկսեն գործել ԱՏԳ-ները, որոնք մեծ հնարավորություններ կստեղծեն երկրի զարգացման համար , և որ տնտեսական հեղափոխության հազար անգամ մեկնարկ տված կառավարությունը 1,5 տարի է չի կարողանում կարգավորել Մեղրիի ԱՏԳ խնդիրները։ Մինչդեռ չկատարած աշխատանքի համար կառավարության անդամները ինքնապարգևատրվում են աստղաբաշխական թվերով։ Դմփ, դմփ, հու․․․»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ