News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարներին հրավիրում է միանգամից որոշում կայացնել միության մեջ առկա բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները վերացնելու մասին եւ «նորերը չստեղծել»,- հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Ապրանքների առեւտրում մենք բազմաթիվ խոչընդոտներ եւ սահմանափակումներ ունենք: Նախագահը աջակցել է իմ առաջարկությանը` գուցե միանգամից որոշում կայացնելու համար. բոլոր երկրները վերացնում են խոչընդոտներն ու սահմանափակումները եւ հրահանգներ տալիս կառավարություններին նորերը չսահմանել: Բայց դա կարող է լինել միայն պետությունների ղեկավարների որոշումը»,- հայտարարել է Մյասնիկովիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

Ըստ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի` այդ խոչընդոտները, ըստ էության, որոշիչ չեն առեւտրի մեջ, բայց բազմաթիվ արգելքներ են ստեղծում բիզնեսի եւ մարդկանց համար, եւ դրա պատճառով բացասական սոցիալական կարծիք է ձեւավորվում, որ միությունը ոչինչ չի տալիս: «Եթե կողմերը համաձայնեն չեղարկել դրանք եւ նորերը չստեղծել, դա հիանալի բան կլինի»,- կարծում է նա:

Ըստ նրա` միության շրջանակներում բոլոր խոչընդոտների մոտ երկու երրորդը ստեղծվել են հենց հինգ պետությունների կողմից: Մասնավորապես, նա նշեց, որ խոսքը ակցիզային ապրանքների (ալկոհոլ, ծխախոտ) առեւտրի, տարանցիկ փոխադրման, ենթակառուցվածքային հարթակների հետ կապված հարցերի մասին է (խողովակաշար, օդային, ավտոմոբիլային տրանսպորտ): Նա նշեց, որ տարբեր տեսակի կարգավորիչներ են ի հայտ գալիս, որոնք ոչ այնքան պետական, որքան կորպորատիվ նպատակներ են հետապնդում եւ դրանով իսկ խնդիրներ են ստեղծում: «Եթե տարբեր սակագներ լինեն, օրինակ` գազը պոմպելու համար, դա ընդհանուր շուկա չէ: Սա վրդովեցնում է բիզնեսին ու նաեւ պետություններին»,- ասաց Մյասնիկովիչը:

Նա կարծում է, որ երկրները պետք է զբաղվեն այն արտադրանքով, որը եկել է երրորդ երկրներից ապօրինի ճանապարհով եւ ոչ թե «ձգտել ապօրինի մեթոդներով պաշտպանել հայրենական արտադրողին»: «Որովհետեւ սկսում ես դա անել եւ պատասխան գործողություններ ես ստանում ԵԱՏՄ գործընկերներից: Արդյունքում մենք կորցնում ենք ամեն ինչ»,- ասաց ԵԱՏՀ Խորհրդի նախագահը:

Մյասնիկովիչը նաեւ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից ընդունված որոշումները միշտ չէ, որ իրականացվում են փորձագիտական մակարդակում, եւ հավաստիացրեց, որ ինքը կձգտի լուծել այդ խնդիրը: Բացի այդ, նա հայտնեց, որ մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը մշակվել է եւ գտնվում է պատրաստության բարձր մակարդակում:

«Ռազմավարությունում կոնկրետ հարցերի շատ մեծ բլոկ կա: Սրանով է այն տարբերվում ԵԱՏՄ կողմից ընդունված բոլոր նախորդ փաստաթղթերից: Ռազմավարությունը ներքին առեւտրում առկա արգելքների ու խոչընդոտների վերացում է ենթադրում արտաքին առեւտրում, այն է, թե ինչպես ավելի լավ կառուցել եւ փակել անցքերը արտաքին մասում, քանի դեռ դրանք տեղ ունեն, որպեսզի իրացվի ազատության չորս աստիճանների` ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների տեղաշարժի իրավունքը»,- հավելեց Մյասնիկովիչը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ