News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարի նախատեսվում է Երեւանի 37 անցումներ հագեցնել լուսակիրներով, որոնք աշխատելու են հետիոտնի միացման ռեժիմում: Այս մասին փետրվարի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախաձեռնած  «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Էդգար Գալստյանը:

Նա նշեց, որ Երեւանում ճանապարհային նշագծումը, նշանների, լուսակիրների տեղադրումը փոխանցված են Ոստիկանության ենթակայությանը:

«Երեւանի քաղաքապետարանը, սակայն, կարեւորելով քաղաքում երթեւեկության կազմակերպումը եւ անվտանգության ապահովումը, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ անցյալ տարի 7 հետիոտնային անցումներ զինել է հետիոտնի միացման ռեժիմում աշխատող լուսակիրներով: Այս տարի նախատեսվում է Երեւանում այդպիսի լուսակիրներով զինել եւս 37 հետիոտնային անցումներ»,- հայտնեց Գալստյանը:

Այսպիսով, նրա խոսքով, այս տարեվերջին Երեւանում կլինի ընդհանուր 57 անցում՝ հագեցած նշված ռեժիմում աշխատող լուսակիրներով:

Դրանից բացի, մոտ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կհագեցվեն լուսադիոդային լուսավորմամբ, որն ապահովում է ավելի անվտանգ երթեւեկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ