News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2020 թվականին նախատեսվում է եւս մեկ վերգետնյա անցում կառուցել Երեւանում: Այս մասին փետրվարի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Էդգար Գալստյանը:

Այդպես, ըստ նրա, եւս մեկ վերգետնյա անցում կկառուցվի:

«Այսպիսով, Երեւանում 31 վերգետնյա անցում կգործի: Նաեւ ստորգետնյա 4 անցուղիների հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն, ինչը կնպաստի ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը»,- հայտնեց Գալստյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ